ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Վերջին «մոհիկանը»

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Վերջին «մոհիկանը»
17.02.2014 | 11:12

Շաբաթվա զավեշտներից մեկը «Երկրապահ կամավորականների միության» նախագահ վերընտրված Մանվել Գրիգորյանի ինքնատիպ «հաճոյախոսությունն» էր համագումարին ելույթ ունեցած ՀՀ նախագահին: Գեներալը, կամ այսօր շատ մոդայիկ հայերեն բառով՝ զորավարը, նախագահին ասել էր. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: Հավանաբար վերջին մոհիկան էր ուզում ասել, բայց բառը չգիտեր: Մեղադրելու չէ, մարդը մինչ գեներալ դառնալը բեռնատարի վարորդ է եղել: Տարիներ առաջ էլ Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում ձայնագրիչով իրեն մոտեցած լրագրողին սաստել էր. «Տելևիզորդ էն կողմ տար»: Մյուսը թեման, որ շաբաթվա հիթն է դարձել, Սերժ Սարգսյանի արտահայտությունն էր՝ արտագաղթի մասին: Նախագահը կարծիք էր հայտնել, թե արտագաղթը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ թե երբ այն կդադարի, այդ մասին առայժմ պատմությունը «լռում» է: Արտագաղթի մեխը, ըստ ելույթի, պարզվում է ԶԼՄ-ներն են, որոնք թվեր են հրապարակում, մակերեսային վերլուծություններ և այդպիսով հուսահատեցնում առանց այն էլ հուսահատ հայաստանցիներին: Սերժ Սարգսյանը նաև նշել էր, թե պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով չի գտնվի: Այդ «մասով» կարծիքը արժե կիսել, բայց իրականությունից էլ չես փախչի, որ սահմանամերձ որոշ գյուղեր իսպառ դատարկվել են: Ավելին, ըստ որոշակի վիճակագրության, 10 տարի անց արտագաղթի նման տեմպերի պարագայում 200 գյուղում մարդ չի ապրի:

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ